What You Will Learn!

  • Այս դասընթացին դուք կսովորեք զեկույցների համար ստեղծել բարձրորակ, գեղեցիկ, գրավիչ և թեմատիկային համապատասխան դիզայն ունեցող սլայդներ:
  • Կսովորեք աշխատել տեքստի, պատկերների, ուրվապատկերների, տեղեկատվության ճշգրիտ տեղաբաշխման հնարքների հետ:
  • Կսովորեք բեռնել և պահպանել նկարներ, ներդնել ձևեր, նկարներ, ուրվապատկերներ, պատկերակներ, հղումներ:
  • Կստանաք հավաստագիր:
  • Կսովորեք աշխատել ֆոնի հետ:

Description

Microsoft Office հավելվածների հայալեզու առցանց դասընթացներ, որոնք հնարավորություն կտան հայախոս օգտատերերին ձեռք բերել գիտելիքներ՝ այս դեպքում՝ տիրապետել PowerPoint ծրագրին, և ունենալ տեխնոլոգիապես զարգացած դարաշրջանին համապատասխան հմտություններ, աշխատանքային նոր հնարավորությունների հեռանկարներ։

Դասընթացից օգտվողները կկարողանան կատարել գործառական առաջադրանքներ և ուղղել հարցեր։

Դասընթացը վճարովի է։ Վճարման կարգին կծանոթանաք այժմ գնել /buy now/ կոճակը սեղմելուց հետո։

Ավարտելով առաջին ամբողջական դասընթացը՝ Դուք կունենաք բավականաչափ գիտելիք՝ աշխատելու տեքստերի, նկարների, ձևերի, ֆոնի և այլ գործիքների հետ, և ստեղծելու գովազդ, բրոշյուրներ, զեկույցներ։

PowerPoint ծրագրով կատարելագործվելու գաղտնիքը փորձառությունն է։

Դասերի ընթացքում կազմում ենք 4 սլայդ, որոնք ցուցադրված են ներածական հոլովակում։

Այս դասընթացը յուրօրինակ է ոչ միայն իր տեսակով, այլ նաև մատուցման ձևով։

Դասընթացի բաժիններն են․

  1. Ներածություն

  2. Առաջին՝ Վերնագրային Սլայդ

  3. Երկրորդ՝ Բովանդակային Սլայդ

  4. Երրորդ՝ Բովանդակային Սլայդ

  5. Չորորդ՝ Ամփոփիչ Սլայդ

  6. Բոնուս Դասընթաց

  7. Ինչպե՞ս և Ի՞նչ Ֆորմատով Պահպանել PowerPoint Զեկույցը

  8. Վերջաբան

Յուրաքանչյուր բաժին ունի իր ենթաբաժինները, որտեղ առանձին հոլովակներով ներկայացվում է այն գործիքակազմը, որը անհրաժեշտ է սլայդ ստեղծելու համար։ Դասընթացի այս ձևաչափը հնարավորություն կստեղծի գործիքի հետ աշխատելու տեխնիկան մոռանալու դեպքում փնտրել անհրաժեշտ գործիքով աշխատելու հոլովակը և վերհիշել։

Բոլոր ենթաբաժիններից ներքև կարող եք գտնել հակիրճ ինֆորմացիա այն մասին, թե ինչ կսովորեք տվյալ դասին։

Դասերի ընթացքում ուշադրություն դարձրեք բեռնվող ռեսուրսներ /resources/ կոճակին, որտեղ կարող եք գտնել պատկերներ, կայքեր և զեկույցի մեկ նմուշ:

Դասընթացն ամբողջությամբ ավարտելուց հետո էջի վրա կհայտնվի կանաչ մրցանակային գավաթ՝ տեղեկացնելով, որ ավարտական վկայականը պատրաստ է:

Դասընթացն ամբողջական ավարտած օգտատերերին Udemy օնլայն կրթական հարթակը տալիս է ավարտական վկայական, որը կարող եք բեռնել որպես pdf կամ jpg ֆայլ։

Հավաստագրերը ցույց են տալիս ձեր ձեռքբերումները, սակայն չեն կարող օգտագործվել պաշտոնական հավատարմագրման համար:

Կայքում կարող եք թողնել Ձեր կարծիքները և գնահատականները։

Who Should Attend!

  • Դասընթացն ուսանելի է սկսնակների, ինչպես նաև ծրագրին որոշակիորեն տիրապետողների համար, ովքեր ցանկանում են լիարժեք օգտագործել PowerPoint ծրագիրը և սովորել զեկույցներ՝ պրեզենտացիաներ պատրաստել։
  • Դասընթացը մատչելի է տարիքային բոլոր խմբերի համար՝ անկախ նախասիրություններից կամ ընտրած մասնագիտությունից։

TAKE THIS COURSE

Tags

  • PowerPoint

Subscribers

21

Lectures

22

TAKE THIS COURSE



Related Courses